«Փյունիկն» արտագնա հավաք կանցկացնի

«Փյունիկն» արտագնա հավաք կանցկացնի

«Փյունիկը» շարունակում է Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում մարզումներ անցկացնել՝ պատրաստվելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանին: 

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Սարգիս Հովսեփյանի թիմը հաջորդ շաբաթ կմեկի Կիպրոս, իսկ նախքան կիպրոսյան հավաքը Երևանում կանցկացնի ընկերական հանդիպում «Գանձասար Կապանի» հետ:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրից հետո «Փյունիկն» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ալաշկերտին» զիջելով 2 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում