Սալահի և Էլ-Շարավիի գոլերի շնորհիվ «Ռոման» հաղթեց «Սասուոլոյին» (տեսանյութ)

Սալահի և Էլ-Շարավիի գոլերի շնորհիվ «Ռոման» հաղթեց «Սասուոլոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում կայացավ «Սասուոլո»-«Ռոմա» հանդիպումը: Հյուրերը կարողացան երկու գոլ խփել և երեք միավոր վաստակել:

«Գայլերից» մեկական գոլ խփեցին Մոհամեդ Սալահը և Ստեֆան Էլ-Շարավին, ով «Ռոմայի» կազմում իր երկրորդ խաղում երկրորդ գոլը խփեց: Նշենք, որ 88-րդ րոպեին դաշտի տերերի կազմում Դոմենիկո Բերարդին չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Սասուոլոն» 7-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 33 միավոր:

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Սասուոլո» – «Ռոմա»՝ 0:2
Գոլերը՝ Սալահ 11′, Էլ-Շարավի 90+4′
Չիրացրած 11-մետրանոց՝ Բերարդի 88′
Հեռացում՝ Նայնգոլան 87′

Հետևեք մեզ նաև Telegram-ում