«Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Ալաշկերտ 2»-ի հետ

«Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Ալաշկերտ 2»-ի հետ

Սոչիի ուսումնամարզական հավաքն ավարտելուց հետո «Բանանցը» շարունակում է մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվել Երևանում: Փետրվարի 3-ին թիմը վերսկսել է մարզումները սեփական մարզաբազայում:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 7-ին, 14:00-ին «Բանանցը» սեփական մարզաբազայում ստուգողական հանդիպում կանցկացնի «Ալաշկերտ 2»-ի հետ, իսկ փետրվարի 8-ին ընկերական հանդիպում կանցկացնեն «Բանանցն» ու «Բանանց 2»-ը:

Փետրվարի 11-ին «Բանանցը» կմեկնի Կիպրոս, որտեղ Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանի վերսկսումից առաջ կկայանա վերջին ուսումնամարզական հավաքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում