«Արարատը» ոչ-ոքի է խաղացել «Տորպեդոյի» հետ

«Արարատը» ոչ-ոքի է խաղացել «Տորպեդոյի» հետ

Սոչիում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի երրորդ ստուգողական խաղում «Արարատը» մրցել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող Արմավիրի «Տորպեդոյի» հետ:

Խաղն ավարտվել է ոչ-ոքի հաշվով՝ թիմերը մեկական գոլ խփեցին: Առաջին խաղակեսի վերջնամասում ռուսական թիմն առաջ է անցել հաշվի մեջ, իսկ 56-րդ րոպեին «Արարատի» կազմում աչքի է ընկել Ումարու Կաինան:

«Արարատի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ խաղին մասնակցել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Գևորգ Պրազյան, Գորիկ Խաչատրյան, Նորայր Գրիգորյան, Սերգեյ Ավագիմյան, Վահե Մարտիրոսյան, Բենիկ Հովհաննիսյան (Մհեր Սահակյան), Գեորգի Խուբուա, Ռաֆֆի Կայա, Գևորգ Նռանյան, Ումարու Կաինա, Դավիթ Հովսեփյան (Արամ Շախնազարյան):

Հավելենք, որ փետրվարի 4-ին նախատեսված «Արարատ»-«Յուգ Սպորտ» ստուգողական հանդիպումը չի կայանա, իսկ փետրվարի 5-ին «Արարատը» կվերադառնա Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում