«Բանանցը» պայմանագիր է կնքել Դենիս Մահմուդովի հետ

«Բանանցը» պայմանագիր է կնքել Դենիս Մահմուդովի հետ

«Բանանցը» պայմանագիր է ստորագրել 26-ամյա հարձակվող Դենիս Մահմուդովի հետ: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Մակեդոնացի ֆուտբոլիստը, որն ունի նաև Հոլանդիայի քաղաքացիություն, երկար տարիներ հանդես է եկել Հոլանդիայի առաջնությունում: Նա հանդես է եկել «Ապելդորն», «Զվոլլե», «Սպարտա» Ռոտերդամ թիմերի կազմերում: «Զվոլլեի» կազմում Դենիսը դարձել է Հոլանդիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր: Մահմուդովի նախորդ թիմը եղել է բուլղարական «Լևսկին»:

2014-15թթ. մրցաշրջանում Մահմուդովը Ռոտերդամի «Սպարտայի» կազմում մասնակցել է Հոլանդիայի առաջնության Eereste Divisie-ի (երկրորդ մակարդակ) 32 խաղի և դարձել է 14 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ Հոլանդիայի տարբեր մակարդակների առաջնություններում նա մասնակցել է 84 խաղի և դարձել է 95 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում