«Միկան» ոչ-ոքի է խաղացել «Ցխինվալի» հետ

«Միկան» ոչ-ոքի է խաղացել «Ցխինվալի» հետ

Փետրվարի 3-ին Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի խաղադաշտում «Միկան» թբիլիսյան ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական երկրորդ հանդիպումն անցկացրեց: Այս անգամ երեւանյան թիմի մրցակիցը Վրաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ հորիզոնականում ընթացող «Ցխինվալ» թիմն էր: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Առաջին կեսի վերջին րոպեների հաշիվը բացեցին «Միկայի» ֆուտբոլիստները, Աշոտ Կարապետյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Սերգեյ Շումիլինը: Երկրորդ կեսում «Միկայի» օգտին նշանակվեց 11-մետրանոց հարված, սակայն Ալեքսեյ Կիսելյովը չկարողացավ անվրեպ իրացնել այն: 82-րդ րոպեին վրացի ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը` գոլը խփեց Սոսո Չախաշվիլին:

«Միկան» խաղադաշտ է դուրս եկել հետևյալ կազմով՝ Արսեն Բեգլարյան, Դմիտրի Կուդինով, Աշոտ Կարապետյան, Դմիտրի Չիստյակով, Միլոշ Կովաչեւիչ, Դմիտրի Լուշնիկով, Ալեքսեյ Կիսելյով, Յարոսլավ Պուզանով, Նիկիտա Դուբչակ, Ալեքսանդր Զայիկին, Սերգեյ Շումիլին:
Ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկան Վարդան Մովսիսյանը, Արթուր Գրիգորյանը, Անտոն Ալտունինը:

Հավելենք, որ «Միկան» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 6-ին և դրանով կավարտի իր առաջին ուսումնամարզական հավաքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում