Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» ջախջախեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» ջախջախեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ: Կատալոնական թիմի՝ եզրափակիչ դուրս գալն այլևս կասկածի ենթակա չէ:

«Կամպ Նոուում» կայացած հանդիպումն ավարտվեց 7:0 հաշվով. պոկերի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, իսկ Լիոնել Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց: Ամբողջ երկրորդ խաղակեսը «Վալենսիան» 10 հոգով անցկացրեց. առաջին կեսի վերջնամասում Շկոդրան Մուստաֆին սեփական տուգանային հրապարակում Մեսսիի նկատմամբ կանոնները խախտելու համար կարմիր քարտ ստացավ, իսկ «չղջիկների» դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, որը չկարողացավ դիպուկ իրացնել Նեյմարը:

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթից, իսկ կիսաեզրափակիչ փուլի մյուս՝ «Սելտա»-«Սևիլյա» առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 4-ին:

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Բարսելոնա» – «Վալենսիա»՝ 7:0
Գոլերը՝ Սուարես 7′, 12′, 83′, 88′ Մեսսի 29′, 58′, 74′
Հեռացում՝ Մուստաֆի 45+2′
Չիրացրած 11-մետրանոց՝ Նեյմար 45+3′

Հետևեք մեզ նաև Telegram-ում