Էնրիկե. Կարևոր նպատակ ունենք՝ շարունակել տիտղոսներ նվաճել

Էնրիկե. Կարևոր նպատակ ունենք՝ շարունակել տիտղոսներ նվաճել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Վալենսիայի» նկատմամբ 7:0 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Տեսնելով թիմի խաղը, այն, թե ինչպիսի ինքնավստահությամբ են հանդես գալիս ֆուտբոլիստները, մնում է միայն ընդունել, որ մեր ֆուտբոլիստները լավն են: Մենք շատ կարևոր նպատակ ունենք՝ շարունակել տիտղոսներ նվաճել: Ցանկանում ենք դա անել լավ ֆուտբոլ ցուցադրելով, որպեսզի երկրպագուները հաճույք ստանան: 

Իհարկե, խաղերի վերլուծությունները միշտ էլ ցույց են տալիս, որ աշխատելու տեղ կա: «Վալենսիան» բարդ շրջան է ապրում: Ես չեմ սիրում մրցակիցներին տեսնել այնպիսի իրավիճակում, որում հայտնվել է «Վալենսիան»,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում