Նևիլի սարսափելի երազը և քաղցած Սուարեսն ու Մեսսին (ծաղրանկար)

Նևիլի սարսափելի երազը և քաղցած Սուարեսն ու Մեսսին (ծաղրանկար)

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Բարսելոնան» 7:0 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ: Կատալոնական թիմի հարձակվողներից Լուիս Սուարեսը պոկերի հեղինակ դարձավ, իսկ Լիոնել Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց: Հանդիպումից հետո «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գարի Նևիլը հայտարարել էր, որ այդ սարսափելի խաղից հետո չի կարողանա քնել:

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը այս թեմայով է. «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Նևիլը սարսափելի երազ է տեսնում՝ Սուարեսը, Մեսսին և «Վալենսիայի» ներկայացուցիչները պատրաստ են ուտել իրեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում