USD
EUR
RUB

Կայացել է ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի արտահերթ նիստը

 

Այսօր ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) արտահերթ նիստը: Նիստի ընթացքում քննության է դրվել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ 2015-2016 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի և ազգային արտոնագրերը հետ կանչելու հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:

2015 թվականի մարտի 13-ին և ապրիլի 20-ին «Ուլիս» ՖԱ-ին շնորհվել էր համապատասխանաբար ազգային և ՈւԵՖԱ արտոնագիր 2015-2016 մրցաշրջանի համար: Նշված արտոնագրերը «Ուլիս» ՖԱ-ի առաջին թիմին իրավունք էին ընձեռել մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի ընթացիկ՝ 2015-2016 մրցաշրջանի առաջնությանը և ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի ընթացիկ 2015-2016 մրցաշրջանի խաղարկությանը: Արտոնագրերի շնորհման պահին «Ուլիս» ՖԱ-ն բավարարել էր ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի (2014թ. խմբագրություն) պահանջները։

Սակայն հոկտեմբեր ամսից սկսած, հիմք ընդունելով ՈւԵՖԱ-ի կողմից ստացված զեկույցները, համաձայն որոնց «Ուլիս» ՖԱ-ն կասկածվում էր պայմանավորված խաղերի և ապօրինի խաղադրույքների մեջ ներգրավված լինելու մեջ, ՀՖՖ Արտոնագրման համակարգի մարմինները, ՀՖՖ այլ մարմինների կողմից սկսած հետաքննություններին զուգահեռ, սկսեցին ուսումնասիրել «Ուլիս» ՖԱ-ի կողմից Արտոնագրային պարտավորությունների կատարման ընթացքը։

Մի շարք ստուգումներով հայտնաբերված արտոնագրային պահանջների անհամապատասխանության խնդիրները լուծելու նպատակով ակումբի ղեկավարության և աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում ակումբը պաշտոնապես ժամանակ խնդրեց, որը, սակայն, ևս խախտվեց:

Արդյունքում, հիմք ընդունելով 2015թ. նոյեմբերից 2016թ. հունվար ժամանակահատվածում ՀՖՖ արտոնագրման համակարգի տարբեր ատյաններում Ուլիս ՖԱ-ի նկատմամբ կայացված միջանկյալ որոշումները, ինչպես նաև ակումբի աշխատակիցների և սոցիալական/հարկային մարմինների նկատմամբ ժամկետանց պարտավորությունները, ենթակառուցվածքային, կադրային և վարչական չափանիշների մի շարք կարևոր հիմնադրույթների ակումբի կողմից չկատարումը, ՀՖՖ Արտոնագրման Կոմիտեն միաձայն որոշում կայացրեց հետ կանչել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ 2015-2016 թթ. մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի և ազգային արտոնագրերը։

Միևնույն ժամանակ և համաձայն նույն որոշման՝ ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն դիմել է ՀՖՖ կարգապահական կոմիտե՝ «Ուլիս» ՖԱ-ի նկատմամբ կարգապահական միջոցներ կիրառելու նպատակով։

Լրահոս
Տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի ընտրությունը կկայանա 2020 թ. հունվարին Մեսսիի դեմ խաղալը դժվար էր. Մխիթարյան Հայաստանի շախմատի առաջնությանը կմասնակցի 12 գրոսմայստեր Գատուզոն կգլխավորի «Նապոլին», աշխատավարձը տարեկան կկազմի 3 միլիոն եվրո Ռուսաստանցի ֆուտբոլիստները Մունդիալին կարող են մասնակցել պայմանով Ռամոսը «Ոսկե գնդակ»-ի պարգևատրման իր ձևաչափն է առաջարկել Արթուր Պետրոսյանը եվրոպական թիմ կգլխավորի Խաչատուրովը հեռացավ «Լոռի»-ից Լա Լիգա. Ռեալը հաղթեց Էսպանյոլին Երբ ես խաղում էի Բարսելոնայում, իմ անվտանգությունն ապահովված չէր. Ֆիգու Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն «Ռոմա»-«Ինտեր»` 0:0 (Տեսանյութ) Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու «Ուրարտու»-ն երկարաձգել է պայմանագիրը իր կիսապաշտպանի հետ Բերեզովսկին կհեռանա «Սոչի»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստը կարող է միանալ «Բոկա Խունիորս»-ին Հագը կարող է հաջորդ մրցաշրջանում գլխավորել «Բավարիա»-ն 6 ֆուտբոլիստ հեռացել է Գանձասար-Կապանից Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կկանգնեցնի Մեսսիի արձանը Բեյլը կարող է բաց թողնել «Բարսելոնա»-ի հետ հանդիպումը Գաբրիել Սարգսյանն արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում առայժմ 3-րդն է Անդրանիկ Ոսկանյանը հեռացել է Ուրարտուից Էդուարդ Սահակյան. Կաշխատենք շտկել սխալները Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվել է կիսաեզրափակիչում Մարկոս Պիզելին դեռ չի միանում «Արարատ-Արմենիա»-ին Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակում է «Ուրարտու»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից Դրսևորել զսպվածություն. ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել Անաստասիա Գալուստյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնները հայտնի են «Շիրակ»-ը մեկնել է արձակուրդ Մեսսին խոսել է Ռոնալդուի մասին Էրիկ Վարդանյանը վիրահատվել է Հայտնի են Ազգերի լիգայում Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականի մրցակիցները Հակոբ Սերոբյան. Օլիմպիական խաղերին լուրջ ենք պատրաստվելու Ռոնալդուն ստացել է Սերիա Ա-ի լավագույն ֆուտբոլիստի կոչումը «Նոա»-ն և «Գանձասար-Կապան»-ը հաղթեցին 15-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ին Սամբիստ Վահագն Չալյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ. «Ռոման» հաղթեց (տեսանյութ)
website by Sargssyan