Արտագնա խաղում «Լեսթերը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Լեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Մանչեսթեր Սիթիին»: «Էտիհադում» կայացած խաղն ավարտվեց 1:3 հաշվով:
Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց Ռոբերտ Հուտը: Առաջին խաղակեսում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Ռիյադ Մարեզը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 60-րդ րոպեին Հուտը երրորդ գոլն ուղարկեց Ջո Հարտի պաշտպանած դարպասը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում «քաղաքաբնակներին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 87-րդ րոպեին աչքի ընկավ Սերխիո Ագուերոն:
Այս հաղթանակից հետո «Լեսթերն» ունի 53 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Սիթին» մնաց երկրորդ տեղում՝ ակտիվում ունենալով 47 միավոր:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» – «Լեսթեր Սիթի»՝ 1:3
Գոլերը՝ Ագուերո 87′ – Հուտ 3′, 60′, Մարեզ 49′