Ստուգողական խաղում «Բանանցը» հաղթել է «Ալաշկերտ 2»-ին

Ստուգողական խաղում «Բանանցը» հաղթել է «Ալաշկերտ 2»-ին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանին պատրաստվող «Բանանցն» այսօր ստուգողական հանդիպում է անցկացրել «Ալաշկերտ 2»-ի հետ:  

Տիտո Ռամալյոյի սաները 4:0 հաշվով վստահ հաղթանակ են տոնել. դուբլի հեղինակ է դարձել Ացամազ Բուրաևը, մեկական անգամ աչքի են ընկել Զավեն Բադոյանը և Հակոբ Հակոբյանը:

Նշենք, որ փետրվարի 8-ին «Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Բանանց 2»-ի հետ, իսկ փետրվարի 11-ին կմեկնի Կիպրոս, որտեղ Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանի վերսկսումից առաջ կկայանա թիմի վերջին ուսումնամարզական հավաքը:

Ստուգողական հանդիպում

«Բանանց» – «Ալաշկերտ 2»՝ 4:0
Գոլերը՝ Ացամազ Բուրաև 10՛, Զավեն Բադոյան 12՛, Ացամազ Բուրաև 36՛, Հակոբ Հակոբյան 40՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում