«Յուվենտուսը» և «Նապոլին» հաղթեցին, «Միլանը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

«Յուվենտուսը» և «Նապոլին» հաղթեցին, «Միլանը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Նապոլին» նվազագույն հաշվով հաղթեց «Կարպիին», «Յուվենտուսն» արտագնա խաղում 2 գնդակ ուղարկեց «Ֆրիոզինոնեի» դարպասը, իսկ «Միլանը» ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ:

Այժմ «Նապոլին» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուսը» երկրորդ հորիզոնականում է՝ 54 միավորով, իսկ «Միլանն» ունի 40 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: 

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Նապոլի» – «Կարպի»՝ 1:0
Գոլը՝ Իգուային 69’/11-մետրանոց
Հեռացում՝ Բյանկո 56′

«Ֆրոզինոնե» – «Յուվենտուս»՝ 0:2
Գոլերը՝ Կուադրադո 73′, Դիբալա 90+1′

«Միլան» – «Ուդինեզե»՝ 1:1
Գոլերը՝ Նյանգ 48′ – Արմերո 17′

«Սասուոլո» – «Պալերմո»՝ 2:2
Գոլերը՝ Դեֆրել 45′, Միսիրոլի 50′ – Վասկես 30′, Ջյուրջևիչ 53′
Հեռացում՝ Լազար 75′

«Տորինո» – «Կիևո»՝ 1:2
Գոլերը՝ Բենասի 19′ – Պերես 34’/ինքնագոլ, Բիրսա 72’/11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում