Հայտնի են «Փյունիկի» առաջիկա մրցակիցները

Հայտնի են «Փյունիկի» առաջիկա մրցակիցները

Այսօր առավոտյան «Փյունիկն» ուղևորվել է Կիպրոս՝ Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանի վերսկսումից առաջ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնելու Այա Նապայում:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հավաքի ընթացքում նախատեսվում է 4 ընկերական հանդիպում, որոնցից առաջինը կկայանա փետրվարի 9-ին՝ «Շախտյոր Սալիգորսկի» հետ: Սարգիս Հովսեփյանի սաները միանգամից երկու ստոգողական հանդիպում կացնկացնեն փետրվարի 15-ին՝ մրցելով «Դնեպր Չերկասի» և «Ախնայի» հետ: «Փյունիկի վերջին մրցակիցը կլինի «Վոլգան», որի հետ թիմն ուժերը կչափի փետրվարի 21-ին:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրից հետո «Փյունիկն» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում