Մեսսին Ռոնալդուից առաջ է ընկել ամենաթանկ «Ferrari»-ն գնելիս

Մեսսին Ռոնալդուից առաջ է ընկել ամենաթանկ «Ferrari»-ն գնելիս

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է «Ֆերրարիի» ամենաթանկ մեքենայի սեփականատերը, հաղորդում է «AS»-ը՝ հղում կատարելով իտալական ընկերության մամուլի հաղորդագրությանը։ 

Մասնավորապես, հաղորդվում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը ձեռք է բերել 1957 թվականի արտադրության «Ferrari 335 S Spider Scaglietti» մեքենան, որի համար վճարել է 32 միլիոն եվրո։ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ևս ցանկացել է գնել այդ մեքենան, սակայն Մեսսին նրանից առաջ է անցել։

Իսպանական «Sport» պարբերականն էլ նշում է, որ Մեսսիի մտերիմները հերքում են մեքենայի գնման տեղեկությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում