Արայիկ Բաղդադյան. Հավաքն անցնում է ըստ ծրագրածի

Արայիկ Բաղդադյան. Հավաքն անցնում է ըստ ծրագրածի

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքն ուկրաինական Կոնչեզասպ օլիմպիական բազայում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը խոսել է հավաքի ընթացքից:

«Հավաքն անցնում է ըստ ծրագրի: Այստեղ համատեղ հավաք ենք անցկացնում ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Ուկրաինայի ընտրանիների հետ: Հավաքի ավարտից հետո կմասնակցենք Կիևում կայանալիք մրցաշարին, որի արդյունքների հիման վրա էլ կձևավորվի Եվրոպայի առաջնությանը մասնակցող կազմը: Մրցաշարից հետո կվերադառնանք Երևան, իսկ մեկ շաբաթ անց կմեկնենք Ստայկի` ուսումնամարզական հավաքի, այնտեղից էլ Ռիգա` Եվրոպայի առաջնության»,-Արայիկ Բաղդադյանը:

Ըմբիշները մասնակցելու են Ուկրաինայի անվանի մարզիկներին և մարզիչներին նվիրված միջազգային 20-րդ մրցաշարին: Հայաստանը ներկայացնելու են Գարիկ Բարսեղյանը, Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կաջոյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը, Շամիր Աթյանը, Հաջիմուրադ Նուրմոգամեդովը, Սարգիս Հովսեփյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը, Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ): Մրցաշարը կկայանա փետրվարի 12-14-ը Կիևում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում