Կապելո. «Ռեալում» չեն կարող մտածել, թե «Ռոմայի» հետ հեշտ հանդիպում են անցկացնելու

Կապելո. «Ռեալում» չեն կարող մտածել, թե «Ռոմայի» հետ հեշտ հանդիպում են անցկացնելու

Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն չի կարծում, թե Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Ռոմա»-«Ռեալ» դիմակայությունում մադրիդյան թիմը միանշանակ ֆավորիտ է:

-Եկեք ասենք, որ «Ռեալն» այժմ սկսել է ավելի ինքնավստահ խաղալ, բայց մադրիդցիները պետք է զգույշ ու ուշադիր լինեն: «Ռոման» վտանգավոր թիմ է, և «Ռեալում» չեն կարող մտածել, թե հեշտ հանդիպում է լինելու:

Հետևեք Սպալետիին. նա արդեն 3 խաղ անընդմեջ հաղթանակ է տոնել, փոխել է թիմի մարտավարությունը: Նրա գլխավորությամբ «Ռոմայի» ֆուտբոլիստներն ինքավստահ են ու հավատում են մարզչի գաղափարներին: «Ռոման» ավելի կազմակերպված թիմ է դարձել և մրցակիցների վրա ճնշում է գործադրում,-Կապելոյի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:

Հավելենք, որ «Ռոմա»-«Ռեալ» առաջին հանդիպումը կայանալու է Հռոմում, փետրվարի 17-ին, իսկ պատասխան խաղը կայանալու է մարտի 8-ին, Մադրիդում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում