«Փյունիկը» պարտվել է Սալիգորսկի «Շախտյորին»

«Փյունիկը» պարտվել է Սալիգորսկի «Շախտյորին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն «Փյունիկն» ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվելու համար ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում:

Հավաքի շրջանակում երևանյան թիմն առաջին ստուգողական հանդիպումն  անցկացրել և 1:2 հաշվով պարտվել է «Շախտյոր Սալիգորսկին»: Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հանդիպման սկզբնամասում «Փյունիկի» կազմում աչքի է ընկել Կամո Հովհաննիսյանը: Խաղավարտին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը փոխարինել է թիմի հիմնական կազմը՝ խաղադաշտ դուրս բերելով երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր չեն կարողացել պահպանել առավելությունը:

Հավելենք, որ Սարգիս Հովսեփյանի սաները միանգամից երկու ստոգողական հանդիպում են անցկացնելու փետրվարի 15-ին՝ մրցելով «Դնեպր Չերկասի» և «Ախնայի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում