Ջոշուա. Հույս ունեմ՝ իմ խաղով կուրախացնեմ «Գանձասար Կապանի» երկրպագուներին

Ջոշուա. Հույս ունեմ՝ իմ խաղով կուրախացնեմ «Գանձասար Կապանի» երկրպագուներին

«Գանձասար Կապանի» ղեկավարությունը 1+1 տարի տարբերակով պայմանագիր է կնքել գանացի պաշտպան Օտո Ջոշուայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:  

25-ամյա Ջոշուան Գանայի ընտրանու կազմում մասնակցել է Արգենտինայի հավաքականի հետ ընկերական խաղին, ինչպես նաև հայտավորված է եղել 2014 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, որում Գանան հասել է մինչև եզրափակիչ և պարտվել Լիբիայի ընտրանուն:

«Գանձասար Կապանի» մամուլի ծառայության հետ զրույցում Օտո Ջոշուան կիսվել է տպավորություններով.

«Ես շատ ուրախ եմ, որ «Գանձասար Կապանի» հետ պայմանագիր եմ ստորագրել, այն բավականին լավ թիմ է: Նախքան տեղափոխությունս թիմի մասին շատ բան չգիտեի, բայց գիտեի, որ «Գանձասար Կապանը» Հայաստանի լավագույն թիմերից է, միշտ մրցունակ է և պայքարում է բարձր տեղերի համար: Լսել եմ, որ թիմի խաղերը մարդաշատ պայմաններում եմ անցնում: Երկրպագուի աջակցությունը կարևոր է յուրաքանչյուր մարզիկի համար: Հուսով եմ, որ ինքս էլ կկարողանամ իմ խաղով ուրախացնել նրանց»,-ասել է Ջոշուան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում