Էդվարդ Կպոդոն տեղափոխվել է «Գանձասար Կապան»

Էդվարդ Կպոդոն տեղափոխվել է «Գանձասար Կապան»

Գանացի 26-ամյա Էդվարդ Կպոդոն «Գանձասար Կապանի» ղեկավարության հետ 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել: 186 սմ հասակ ունեցող Էդվարդ Կպոդոն կենտրոնական պաշտպան է: Կպոդոն նախքան «արջերի» շարքերը համալրելը խաղացել է մերձմոսկովյան «Խիմկիում», Յարոսլավլի «Շիննիկում», «Շիրակում» և «Ուլիսում»:

Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Կպոդոն նշել է, որ շատ կցանկանար նվաճել այն, ինչին ձգտում է «Գանձասար Կապանը»:

-«Գանձասար Կապանի» հետ 1.5 տարվա պայմանագիր ես ստորագրել, ի՞նչ կասես այդ մասին:

-Շատ ուրախ եմ: Սա ինձ համար նոր մարտահրավեր է, և ես պետք է պատվով հաղթահարեմ դա:

-Ի՞նչ կասես թիմի մասին:

-Մարզիչը, խաղացողները, բոլորն էլ լավն են: Ես պետք է շատ աշխատեմ, որպեսզի ապացուցեմ, որ կարող եմ հանդես գալ այս թիմի մեկնարկային կազմում: Ուրախ կլինեմ, որ ինքս էլ կարողանամ նվաճել այն, ինչ թիմն է ուզում:

-«Գանձասար Կապանի» երկրպագուներն ի՞նչ պետք է սպասեն քեզանից:

-Շատ խաղեր չեն մնացել առաջնության ավարտին, ինձանից պետք է լավ ֆուտբոլ սպասել: Հնարավոր է՝ ես էլ կկարողանամ մի քանի գոլ խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում