«Շիրակում» փորձաշրջան է անցնում նիգերիացի կիսապաշտպան

«Շիրակում» փորձաշրջան է անցնում նիգերիացի կիսապաշտպան

ԱՄՆ-ում կայացած ուսումնամարզական հավաքից հետո «Շիրակը» Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում շարունակում է նախապատրաստվել Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմին միացել է նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն։ 21-ամյա Ուդոն փորձաշրջան կանցնի «Շիրակի» կազմում։

Նշենք, որ նախքան «Շիրակում» հայտնվելը Սոլոմոն Իմե Ուդոն 2014-15թթ. մրցաշրջանի գարնանային հատվածում հանդես է եկել «Արարատում», իսկ 2015-16թթ. մրցաշրջանի աշնանային հատվածում խաղացել է «Ուլիսում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում