«Բանանցը» պայմանագիր է ստորագրել Սոսլան Կաչմազովի հետ

«Բանանցը» պայմանագիր է ստորագրել Սոսլան Կաչմազովի հետ

«Բանանցը» պայմանագիր է ստորագրել ռուս պաշտպան Սոսլան Կաչմազովի հետ: Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից:

24-ամյա ֆուտբոլիստը «Բանանցի» կազմում փետրվարի 7-ին մասնակցել էր «Ալաշկերտ 2»-ի դեմ ստուգողական խաղի առաջին կեսին՝ հանդես գալով պաշտպանության ձախ եզրում: Կաչմազովը փետրվարի 11-ից 21-ը «Բանանցի» կազմում կմասնակցի  Կիպրոսում կայանալիք ուսումնամարզական հավաքին:

Հավելենք, որ Սոսլան Կաչմազովն օսեթական ֆուտբոլային դպրոցի սան է: Նրա նախորդ ակումբը եղել է Վլադիկավկազի «Ալանիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում