Հայտնի են «Գանձասար Կապանի» առաջիկա մրցակիցները

Հայտնի են «Գանձասար Կապանի» առաջիկա մրցակիցները

«Գանձասար Կապանը» փետրվարի 12-ին տասնօրյա ուսումնամարզական հավաքի կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Կապանյան թիմը կհանգրվանի Կրասնոդարի Կրիմսկ քաղաքի «Գիգանտ» մարզահամալիրում: Հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել ստուգողական երեք հանդիպում:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ մրցակիցներն արդեն հայտնի են. փետրվարի 15-ին Աշոտ Բարսեղյանի սաները կմրցեն Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Էդգար Մանուչարյանի թիմի հետ խաղից ընդամենը 3 օր անց «Գանձասար Կապանը» կմրցի «Սկա-Ռոստովի» հետ, իսկ ուսումնամարզական հավաքի նախավերջին օրը «արջերը» կմրցեն Արթուր Սարկիսովի «Վոլգայի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում