Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» եզրափակչում է (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» եզրափակչում է (տեսանյութ)

Կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Վալենսիա» – «Բարսելոնա» պատասխան հանդիպումը, որը, ըստ էության, առանձնակի նշանակություն չուներ, քանի որ առաջին խաղում կատալոնացիները 7:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ էր տոնել:

«Մեստալյա» մարզադաշտում կայացած հանդիպումը, որին չէին մասնակցում կատալոնական թիմի առաջատար ֆուտբոլիստները, ավարտվեց 1:1 հաշվով: Առաջին խաղակեսում «չղջիկների» կազմում աչքի ընկավ Ալվարո Նեգրեդոն, իսկ «Բարսելոնայի» պատասխան գոլը խփեց Վիլֆրիդ Կապտումը:

Եզրափակչում «Բարսելոնան» մրցելու է «Սելտա» – «Սևիլյա» զույգի հաղթողի հետ: Այս թիմերի միջև կայացած առաջին խաղում «Սևիլյան» 4:0 հաշվով հաղթանակ է տոնել:

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Վալենսիա» – «Բարսելոնա»՝ 1:1 (1:8)
Գոլերը՝ Նեգրեդո 39′ – Կապտում 84′

Հետևեք մեզ նաև Telegram-ում