Կայացել է ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստը
Նմանատիպ
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի ժամանակ քննարկվել է «Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախագահ Գ. Կազանչյանի 02/02/2016թ. գրությունը և ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Ա. Ազարյանի ծառայողական գրությունը: Ընդունվել են հետևյալ որոշումները՝
1. «Ուլիս» ֆուտբոլային ակումբի «Ուլիս» և «Ուլիս-2» թիմերը հանել առաջնություններից, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Ուլիս» և «Ուլիս-2» թիմերին մնացած խաղերում գրանցել տեխնիկական պարտություն, «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 500000 դրամ:
2. Հիմք ընդունելով Արտոնագրման բաժնի հաշվետվությունը և ակումբի թերացումները արտոնագրման ֆինանսական և ոչ ֆինանսական պահանջների կտրվածքով հետ կանչել արտոնագրերը, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 600000 դրամ:
Ընդամենը 1100000 դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում