Երկու սերբ ֆուտբոլիստ փորձաշրջան կանցնի «Շիրակում»

Երկու սերբ ֆուտբոլիստ փորձաշրջան կանցնի «Շիրակում»

Այսօր «Շիրակի» մարզումներին միացել են երկու սերբ ֆուտբոլիստներ, ովքեր փորձաշրջան են անցնելու Գյումրու թիմում:

28-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Դարկո Ռադոսավլևիչը մինչ նախորդ տարվա դեկտեմբեր հանդես է եկել Բոսնիական բարձրագույն խումբը ներկայացնող «Տրավնիկ» ակումբում։

26-ամյա հարձակվող Նեմանյա Ստոսկովիչը հանդես է եկել Մակեդոնիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Բրեգալնիկա Ստրիպ» ակումբում։ Ստոսկովիչը նաև խաղացել է Սերբիայո Մ19 հավաքականում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում