«Գանձասար Կապանը» երկու նորեկ ունի

«Գանձասար Կապանը» երկու նորեկ ունի

«Գանձասար Կապանը», նախապատրաստվելով Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնության երկրորդ կեսին, շարունակում է ուժեղացնել կազմը:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմի հետ կես տարվա պայմանագրեր են ստորագրել փորձառու պաշտպան Հովհաննես Գրիգորյանը և խոստումնալից դարպասապահ Տիգրան Դավթյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Գրիգորյանը նախկինում էլ հասցրել է հանդես գալ կապանյան թիմում՝ անցկացնելով 23 հանդիում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում