Մեկնարկել է «Բանանցի» կիպրոսյան հավաքը

Մեկնարկել է «Բանանցի» կիպրոսյան հավաքը

Փետրվարի 11-ին, Կիպրոսի Այա Նապա քաղաքում մեկնարկել է Երևանի «Բանանցի» երկրորդ ուսումնամարզական հավաքը:

Հավաքի առաջին օրը ֆուտբոլիստները երկար ճանապարհից հետո (Երևան-Կիև-Լարնակա) թեթև զբոսանք են ունեցել քաղաքում, իսկ այսօրվանից կսկսեն ծանրաբեռնված աշխատանքը՝ մարզվելով օրական երկու անգամ:

«Բանանցի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Կիպրոս է մեկնել 25 ֆուտբոլիստ. Սոչիում կայացած հավաքին մասնակցած ֆուտբոլիստներին (Ստեփան Ղազարյան, Ալբերտ Օհանյան, Գրիգոր Մակարյան, Վլատկո Դրոբարով, Նարեկ Պետրոսյան, Գևորգ Խուլոյան, Ասլան Կալմանով, Սոսլան Կալմանով, Հակոբ Հակոբյան, Պետրոս Ավետիսյան, Վահագն Այվազյան, Միգել Լոպես, Նաիրի Մինասյան, Վալտեր Պողոսյան, Կլաուդիո Տոռեխոն, Զավեն Բադոյան, Վլադիմիր Բաբայան, Հովհաննես Իլանգյոզյան, Լաերսիո Գոմես Կոստա, Ացամազ Բուրաև, Էդգար Մովսիսյան) միացել են նորեկներ Սոսլան Կաչմազովը, Յասմին Մեցինովիչը, Դենիս Մահմուդովը և փորձարկվող մեկ ֆուտբոլիստ:

Փետրվարի 13-ին, Երևանի ժամանակով 20:00-ին Լիմասոլ քաղաքում «Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի Սերբիայի նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր «Չուկարիչկի» թիմի դեմ: «Չուկարիչկին» Սերբիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է երկրորդ տեղը:

 



Опубликовано FC Banants 11 февраля 2016 г.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում