Արմեն Նազարյան. Որոշեցինք համատեղ մարզումների միջոցով օգնել իրար

Արմեն Նազարյան. Որոշեցինք համատեղ մարզումների միջոցով օգնել իրար

Երևանում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնող Բուլղարիայի ընտրանու գլխավոր մարզիչ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը պատասխանել է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հարցերին:

-Պարոն Նազարյան, ինչպե՞ս առաջացավ Հայաստանի ընտրանու հետ Երևանում համատեղ հավաք անցկացնելու գաղափարը:

-Երևանում համատեղ մարզում անցկացնելու ցանկություն անցած տարվանից կար: Քանի որ 2016-ը օլիմպիական տարի է, որոշեցինք համատեղ մարզումների միջոցով իրար օգնել, միասնական ու օգտակար լինել, որպեսզի կարողանանք ամբողջական թիմերով մասնակցել օլիմպիական խաղերին:

Մինչ օրս Հայաստանի հավաքականը ունի՝ երկու, իսկ Բուլղարիայի ընտրանին մեկ օլիմպիական ուղեգիր:

-Առայժմ այո, սակայն վարկանիշային մրցաշարերից հետո եկու թիմերի ուղեգրերի քանակը զգալիորեն կավելանա: Հենց այդ նպատակով էլ անցկացնում ենք համատեղ հավաք: Բացի այդ, մենք նախապատրաստվում ենք Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որտեղ անպայման կունենանք մեդալներ, իսկ թե ինչ գույնի, կերևա տեղում:

-Ներկայիս Հայաստանի հավաքականը Ձեզ գոհացնո՞ւմ է:

-Հայաստանի հավաքականում կան տիտղոսակիր ըմբիշներ, որոնցից մեր տղաները սովորելու բան ունեն:

-Հնարավո՞ր է՝ մինչև օլիմպիական խաղերը ևս մեկ համատեղ հավաք անցկացնեք Հայաստանի հավաքականի հետ:

-Ամռանը՝ օլիմպիական խաղերի նախաշեմին, չի բացառվում մեկ համատեղ հավաք անցկացնելը, իսկ հետագա տարիներին՝ հաջողությամբ կհամագործակցենք Հայաստանի հավաքականի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում