Իկարդի. Կհրաժարվեմ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց

Իկարդի. Կհրաժարվեմ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հայտարարել է, որ միլանյան ակումբից հեռանալու մտադրություն չունի: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Իկարդիի տրանսֆերը գնելու մտադրություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը»:

««Ինտերում» ինձ շատ լավ եմ զգում, ցանկանում եմ երկար մնալ այստեղ: Երբ ակումբի ղեկավարության հետ պայմանագիրս երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ էինք վարում, տարբեր առաջարկներ ունեի, բայց որոշումս արդեն կայացրել էի: Ես կհրաժարվեմ նաև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց:

«Ինտերը» հիանալի ծրագրեր ունի, իսկ ես ցանկանում եմ լինել այս ամենի մի մասնիկը: Ասում են՝ իմ տրանսֆերն արժե 40 մլն եվրո, բայց ես դա պետք է խաղադաշտում ապացուցեմ»,-Իկարդիի խոսքը մեջբերել է «Corriere dello Sport»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում