«Բանանցը» պայմանագրեր է կնքել Կալմանով եղբայրների հետ

«Բանանցը» պայմանագրեր է կնքել Կալմանով եղբայրների հետ

«Բանանցը» պայմանագրեր է ստորագրել Ասլան և Սոսլան Կալմանովների հետ: Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից:

22-ամյա երկվորյակ եղբայրները դեռևս նախորդ տարվա նոյեմբերից էին մարզվում «Բանանցի» կազմում: Այժմ կարգավորվել են ֆուտբոլիստների տրանսֆերային հարցերը, և նրանք հայտավորվել են Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար:

Նշենք, որ Կալմանով եղբայրները նախկինում խաղացել են «Ալանիա», «Սևաստոպոլ» և «Ուլիս» թիմերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում