Արտագնա խաղում «Ռոման» հաղթեց «Կարպիին» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Ռոման» հաղթեց «Կարպիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս առավելության հասավ «Կարպիի» նկատմամբ: «Ալբերտո Բրալյա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1:3 հաշվով. «գայլերի» կազմում մեկական գոլով աչքի ընկավ Լուկա Դինը, Էդին Ջեկոն և Մոհամեդ Սալահը, իսկ դաշտի տերերի միակ գոլը խփեց Կևին Լասանյան:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 47 միավոր և դեռևս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Կարպին» մնաց 19 միավորով՝ 18-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Կարպի» – «Ռոմա»՝ 1:3
Գոլերը՝ Լասանյա 61′ – Դին 56′, Ջեկո 84′, Սալահ 85′

Հետևեք մեզ նաև Telegram-ում