«Շիրակը» 23 ֆուտբոլիստով կմեկնի Սոչի

«Շիրակը» 23 ֆուտբոլիստով կմեկնի Սոչի

«Շիրակն» արտասահմանյան երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Սոչիում։

Ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 17-ից մարտի 2-ը գյումրեցիները կհանգրվանեն «Վեսնա» հյուրանոցում։ Հավաքին կմասնակցի 23 ֆուտբոլիստ։ 

Գյումրու թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նախատեսել է անցկացնել չորս ընկերական հանդիպում՝ փետրվարի 19-ին, 23-ին, 26-ին և մարտի 1-ին, սակայն մրցակիցների անունները դեռևս չեն հրապարկվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում