Հայտնի են «Բանանցի» առաջիկա մրցակիցները

Հայտնի են «Բանանցի» առաջիկա մրցակիցները

«Բանանցը» շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Կիպրոսում՝ նախապատրաստվելով Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ կեսին: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ արդեն հայտնի են ուսումնամարզական հավաքի բոլոր մրցակիցները.

  • 13.02 «Բանանց» – «Չուկարիչկի» Սերբիա (Բարձրագույն խումբ, 2-րդ տեղ)
  • 17.02 «Բանանց» – «Վիգրի Սուվալկի» Լեհաստան (1-ին խումբ, 16-րդ տեղ)
  • 20.02 «Բանանց» – «Դինամո» Մոսկվա, երիտասարդական թիմ (Ռուսաստանի երիտասարդների առաջնություն, 8-րդ տեղ):

Հավելենք, որ «Բանանցը» Երևան կվերադառնա փետրվարի 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում