«Ռեալ»-«Ատլետիկ»՝ 4:2, Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Ռեալ»-«Ատլետիկ»՝ 4:2, Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»: 

Հանդիպման 3-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 10-րդ րոպեին Բիլբաոյի թիմի կազմում աչքի ընկավ Խավիեր Էրասոն: Խաղակեսի վերջնամասում Զինեդին Զիդանի սաներին հաջողվեց երկու գոլ խփել. 37-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսը հաշիվը դարձրեց 2:1, իսկ 45-րդ րոպեին աչքի ընկավ Թոնի Կրոսը:

Երկրորդ խաղակեսում թիմերը  մեկական գոլ խփեցին. 87-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Ռոնալդուն, իսկ 90-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Գորկա Էլուստոնդոն:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 53 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, սակայն 51 միավոր ունեցող «Ատլետիկոն» տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Ատլետիկը» մնաց 35 միավորով՝ 6-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ռեալ» – «Ատլետիկ»՝ 4:2
Գոլերը՝ Ռոնալդու 3′, 87′, Խամես 37′, Կրոս 45′ – Էրասո 10′, Էլուստոնդո 90′
Հեռացում՝ Ռաֆայել Վարան 83′

Հետևեք մեզ նաև Telegram-ում