Ստուգողական խաղում «Բանանցը» պարտվել է խոշոր հաշվով

Ստուգողական խաղում «Բանանցը» պարտվել է խոշոր հաշվով

Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Բանանցը» ստուգողական հանդիպում է անցկացրել սերբական «Չուկարիչկի» թիմի հետ: Երևանյան թիմը 0:5 հաշվով պարտություն է կրել: Նշենք, որ «Չուկարիչկին» Սերբիայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրն է, իսկ ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է երկրորդ տեղը:

Ստուգողական հանդիպում

«Բանանց»  – «Չուկարիչկի»՝ 0:5
Գոլերը՝ Պասենտին 4′ /11մ/, Պավլովիչ 23′, 39′, Ժիվկովիչ 75′ /11մ/, Մատիչ 90′

«Բանանցի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ խաղաժամանակ են ստացել հետևյալ ֆուտբոլիստները՝ Ստեփան Ղազարյան (Գրիգոր Մակարյան 70) – Սոսլան Կաչմազով, Վլատկո Դրոբարով, Գևորգ Խուլոյան, Սոսլան Կալմանով (Վահագն Այվազյան 70), Կլաուդիո Տոռեխոն (Վալտեր Պողոսյան 82), Հակոբ Հակոբյան, Միգել Լոպես – Զավեն Բադոյան (Պետրոս Ավետիսյան 70), Լայերսիո (Ասլան Կալմանով 79), Ացամազ Բուրաև (Դենիս Մահմուդով 73):

Հավելենք՝ փետրվարի 17-ին «Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի լեհական «Վիգրի Սուվալկի» թիմի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում