Գարիկ Բարսեղյանը` Կիևի մրցաշարի բրոնզե մեդալակիր

Գարիկ Բարսեղյանը` Կիևի մրցաշարի բրոնզե մեդալակիր

Փետրվարի 13-ին Կիևում մեկնարկել է Ուկրաինայի անվանի մարզիկներին և մարզիչներին նիրված միջազգային 20-րդ մրցաշարը, որին մասնակցում են նաև ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները:

Մրցումային առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային կարգի ըմբիշները:

Հայ ըմբիշներից միայն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանին է հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել: Բարսեղյանը 1/8 եզրափակիչում հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Բուլատին, 1/4 եզրափակչում առավելության է հասել մեկ այլ ուկրաինացու՝ Սերգեյ Ռատուշնիի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտվել է: Բրոնզե մեդալի համար պայքարում Գարիկ Բարսեղյանը հաղթել է Ուկրաինան ներկայացնող Արմեն Առաքելյանին:

Կիևի մրցաշարին մասնակցում է 6 երկրի ավելի քան 100 ներկայացուցիչ: Հայաստանը ներկայացնում են Գարիկ Բարսեղյանը, Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կաջոյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը, Շամիր Աթյանը, Հաջիմուրադ Նուրմոգամեդովը, Սարգիս Հովսեփյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը, Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում