«Շիրակը» պայմանագիր է ստորագրել Արմեն Խաչատրյանի հետ

«Շիրակը» պայմանագիր է ստորագրել Արմեն Խաչատրյանի հետ

«Շիրակի» ղեկավարությունը վեցամսյա պայմանագիր է ստորագրել փորձառու դարպասապահ Արմեն Խաչատրյանի հետ։ Պայմանագիրը կգործի մինչև սույն թվականի հուլիսի 31-ը։ Այս մասին տեղեկանում ենք Գյումրու ակումբի պաշտոնական կայքից:

32-ամյա դարպասապահը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001 թվականին, «Փյունիկում», որտեղ հանդես է եկել 5 տարի։ Այնուհետև Խաչատրյանը խաղացել է «Կիլիկիայում» (5 տարի), «Գանձասարում» (1.5 տարի), «Միկայում» (1.5 տարի), իսկ մինչ գյումրեցիների կազմում հայտնվելը, հանդես է եկել «Ալաշկերտում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում