Չերիշևի գոլը հաղթանակ պարգևեց «Վալենսիային» (տեսանյութ)

Չերիշևի գոլը հաղթանակ պարգևեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Վալենսիան» կամային հաղթանակ տոնեց «Էսպանյոլի» նկատմամբ: 

«Մեստալյա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 52-րդ րոպեին բացեց Օսկար Դուարտեն: 71-րդ րոպեին Ալվարո Նեգրեդոն խփեց «չղջիկների» պատասխան գոլը, իսկ 5 րոպե անց հաղթական գոլի հեղինակ դարձավ Դենիս Չերիշևը: 

Նշենք, որ Գարի Նևիլի գլխավորությամբ «Վալենսիայի» առաջին հաղթանակն է: Նևիլը «Վալենսիան» գլխավորել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:

Այժմ «Վալենսիան» ունի 28 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը, իսկ «Էսպանյոլը» մնաց 22 միավորով՝ 17-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վալենսիա» – «Էսպանյոլ»՝ 2:1
Գոլերը՝ Նեգրեդո 71′, Չերիշև 76′ – Դուարտե 52′

Հետևեք մեզ նաև Telegram-ում