«Շիրակում» փորձաշրջան կանցնեն ամերիկացի ֆուտբոլիստներ

«Շիրակում» փորձաշրջան կանցնեն ամերիկացի ֆուտբոլիստներ

«Շիրակը» Գյումրու ակադեմիայում շարունակում է նախապատրաստվել Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին: Թիմում փորձաշրջան են անցնում օտարազգի ֆուտբոլիստներ:

Այս անգամ Վարդան Բիչախչյանը գյումրեցիների ճամբար է հրավիրել երկու ամերիկացի ֆուտբոլիստների, ովքեր «Շիրակի» հետ մարզվել են Լոս Անջելեսում կայացած հավաքի ընթացքում։

Ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Էդեր Սմիթ Արեոլան հանդես է եկել «ԼԱ Գելեքսիի» երկրորդ թիմում։ 24-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է «Վենտուրա Ֆյուժնը»։ Էդգար Էսպինոզան հանդես է եկել «Ատլանտա Սիլվեբաքսում». 26-ամյա կենտրոնական պաշտպանը նախորդ տարի հանդես է եկել «Կալ ՖԱ»-ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում