«Միլանը» հաղթեց «Ջենոային» (տեսանյութ)

«Միլանը» հաղթեց «Ջենոային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Ջենոայի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով, դաշտի տերերից մեկական գոլ խփեցին Կալոս Բակկան ու Կեյսուկե Հոնդան, իսկ  «Ջենոայի» կազմում հաշիվը կրճատեց Ալեսիո Չերչին:

Այժմ «Միլանն» ունի 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Ջենոան» ունի 25 միավոր և գտնվում է 16-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Միլան» – «Ջենոա»՝ 2:1
Գոլերը՝ Բակկա 5′, Հոնդա 63′ – Չերչի 90+2′

Հետևեք մեզ նաև Telegram-ում