Հայ ըմբիշները Կիևի մրցաշարում 3 մեդալ են նվաճել

Հայ ըմբիշները Կիևի մրցաշարում 3 մեդալ են նվաճել

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին իրենց ելույթները Ուկրաինայի անվանի մարզիկներին և մարզիչներին նիրված միջազգային 20-րդ մրցաշարում:

Մրցումային վերջին օրը մրցագորգ դուրս եկան 61 կգ, 70 կգ, 86 կգ և 125 կգ քաշային կարգերի ըմբիշները: Հայաստանի ներկացուցիչները 2 մեդալ նվաճեցին:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց իրանցի ըմբիշ Մեհրան Նասիրիաֆրաչալիին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում առավելության հասավ ուկրաինացի Պետրո Բիելիչուկի նկատմամբ: 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը նունպես մեկնարկային գոտեմարտում պարտվեց իրանցի մարզիկի, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Աարոն Պիկոյին:

Հիշեցնենք, որ երեկ Գարիկ Բարսեղյանը ևս դարձել էր բրոնզե մեդալկիր: Այսպիսով՝ Հայաստանի հավաքականի ըմբիշները հայրենիք կվերադառնան երեք բրոնզե մեդալով:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում