«Ֆիորենտինան» կամային հաղթանակ տոնեց «Ինտերի» նկատմամբ (տեսանյութ)

«Ֆիորենտինան» կամային հաղթանակ տոնեց «Ինտերի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց «Ինտերի» նկատմամբ: 

«Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: «Ինտերի» կազմում 26-րդ րոպեին աչքի ընկավ Մարսելո Բրոզովիչը, իսկ դաշտի տերերի կազմում երկրորդ խաղակեսում մեկական գոլ խփեցին Բորխա Վալերոն ու Խոումա Բաբակարը: 

Այս հաղթանակից հետո «Ֆիորենտինան» ունի 49 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Ինտերը» մնաց 45 միավորով՝ հինգերորդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ֆիորենտինա» – «Ինտեր»՝ 2:1
Գոլերը՝ Վալերո 60′, Բաբակար 90+1′ – Բրոզովիչ 26′
Հեռացումներ՝ Սարատե 90+5′ – Տելես 82′, Կոնդոգբիա 90+7′

Հետևեք մեզ նաև Telegram-ում