«Ալաշկերտը» կրկին մեկնում է Անթալիա

«Ալաշկերտը» կրկին մեկնում է Անթալիա

Փետրվարի 16-ին «Ալաշկերտը» կմեկնի Անթալիա, որտեղ Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ կեսի մեկնարկից առաջ երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի։

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հավաքին կմասնակցեն նույն ֆուտբոլիստները՝ բացառությամբ լեգիոներներ Ֆիլիպե Պիրեսի և Ռիչարդ Կարդոզոյի։ Վերջիններս չեն համապատասխանել ակումբի պահանջներին:

Տասնօրյա հավաքի շրջանակում փետրվարի 18-ին «Ալաշկերտը» ստուգողական հանդիպում կանցկացնի Ղազախստանի «Ժետիսուի» հետ, փետրվարի 21-ին՝ Լիտվայի «Սուդուվայի», իսկ փետրվարի 25-ին՝ Չինաստանի «Բեջինգ ԲիՋի» թիմի հետ։ Աբրահամ Խաշմանյանի թիմը հավաքը կավարտի փետրվարի 26-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում