«Գանձասար Կապանը» հաղթել է «Ուրալի» երիտասարդական թիմին

«Գանձասար Կապանը» հաղթել է «Ուրալի» երիտասարդական թիմին

Կրիմսկում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Գանձասար Կապանն» առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել, մրցակիցը եղել է ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուրալ» ակումբի երիտասարդական թիմը:

Խաղն ավարտվել է կապանցիների հաղթանակով` 2:1 հաշվով: Առաջին կեսում հանդիպման հաշիվը բացել է Տիգրան Բարսեղյանը: Երկրորդ կեսում Բարսեղյանի աջ եզրից կատարած անցումից հետո Մուսոնդան երկրորդ գնդակն է խփել, իսկ խաղավերջում մրցակցին հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը: 

«Գանձասար Կապանի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմը խաղին մասնակցել է հետևյալ մեկնարկային կազմով՝

Մելիքսեթյան Գրիգոր, Գրիգորյան Հովհաննես, Կպոդո Էդվարդ, Պետրոսյան Ալեքսանդր, Պետրոսյան Արմեն, Օտտո Ջոշուա, Վբեյմար Անգուլո, Լուբամբո Մուսոնդա, Բարսեղյան Տիգրան, Բեգլարյան Նարեկ, Ռակիչ Ալեքսանդր: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում