«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել «Դնեպր Չերկասիի» հետ

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել «Դնեպր Չերկասիի» հետ

Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Փյունիկն» այսօր երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ուկրաինական «Դնեպր Չերկասիի» հետ խաղում գոլեր չեն արձանագրվել:

Ավելի վաղ Սարգիս Հովսեփյանի սաները 3:1 հաշվով հաղթել էին Մոսկվայի Դինամոյի երիտասարդական թիմին:

Հավելենք, որ կիպրոսյան հավաքի շրջանակում «Փյունիկի» վերջին մրցակիցը կլինի «Վոլգան», հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում