Փոփոխություն «Բանանցի» հավաքի ծրագրում

Փոփոխություն «Բանանցի» հավաքի ծրագրում

«Բանանցի» կիպրոսյան ուսումնամարզական հավաքի ծրագրում տեղի է ունեցել փոփոխություն:

Նախապես հայտարարված լեհական «Վիգրի Սուվալկի» թիմի դեմ ստուգողական խաղի փոխարեն «Բանանցը» կխաղա կիպրոսյան «Էրմիս» թիմի դեմ: Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:

Հանդիպումը կայանալու է փետրվարի 17-ին, Երևանի ժամանակով 17:00-ին: «Էրմիսը» հանդես է գալիս Կիպրոսի ուժեղագույն դիվիզիոնում և գտնվում է 10-րդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում