Իսկո. Հռոմ ենք եկել հաղթելու համար

Իսկո. Հռոմ ենք եկել հաղթելու համար

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Ռոմայի» հետ արտագնա խաղից առաջ ինքն ու թիմակիցները մարտական են տրամադրված:

-«Ռոմայի» հետ դիմակայությունը բարդ է լինելու, բայց մենք համոզված ենք, որ ամեն ինչ կարող է հօգուտ մեզ դասավորվել: «Ռեալին» կարող է օգնել այն, որ պատասխան հանդիպումը կայանալու է Մադրիդում՝ մեր երկրպագուների աջակցությամբ: 

Մենք Հռոմ ենք եկել հաղթելու, խաղը վերահսկելու, մրցակցին ճնշելու և դրական արդյունքի հասնելու համար: Շատ կարևոր է, որ առաջին խաղում գոլ բաց չթողնենք,-Իսկոյի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում