Նայնգոլան. «Ռեալի» արգելքը հաղթահարելու համար հրաշք է հարկավոր

Նայնգոլան. «Ռեալի» արգելքը հաղթահարելու համար հրաշք է հարկավոր

«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը, ի տարբերություն իր գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի, կարծում է՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարելը բարդ կլինի: 

-«Ռեալի» արգելքը հաղթահարելու համար հրաշք է հարկավոր: Ինձ դուր է գալիս «Ռեալի» խաղաոճը: Կարծում եմ՝ այն «Բարսելոնայի» խաղաոճից վատը չէ՝ չնայած կատալոնացիների և «Բավարիայի»՝ մրցաշարում հաղթելու հնարավորություններն ավելի մեծ են, քան Զիդանի թիմինը:

Կրիշտիանու Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է, ում շնորհիվ «Ռեալը» գերազանցում է իր մրցակիցներին: Եթե մադրիդցիները որոշեն հրաժարվել Ռոնալդուի ծառայություններից, ես ուրախ կլինեմ նրան մեր թիմում տեսնել,-Նայնգոլանի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

«Ռոմա»-«Ռեալ» առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 17-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում