«Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Օմոնիայի» հետ

«Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Օմոնիայի» հետ

Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում կրկին փոխվել է «Բանանցի» մրցակիցը:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ վերջնականապես հաստատվել է՝ փետրվարի 17-ին, Երևանի ժամանակով 18:30-ին «Բանանցը» Նիկոսիայում ստուգողական հանդիպում է անցկացնելու «Օմոնիայի» հետ:

Նշենք, որ «Օմոնիան» Կիպրոսի 20-ակի չեմպիոն է, 14 անգամ նվաճել է երկրի գավաթը և 16 անգամ՝ Սուպերգավաթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում